ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

31/05/2012

Ավագանու նիստն անցկացնում էր  քաղաքապետ` Արամ Դանիելյանը: Օրակարգի հարցերը ավագանու անդամների քննարկմանը ներկայացրին  քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետեր: Հարցերը հիմնականում վերաբերում էին  համայնքի 2012թ-ի բյուջեի վարչական  մասի պահուստային ֆոնդից  բյուջեի ֆոնդային մաս հատկացումներ կատարելուն, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելուն, մանկապարտեզներ, մշակութային դպրոցներ հաճախող սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաների վարձավճարները զիջելուն, քաղաքապետարանի թիվ 1. 3. 18 մսուր-մանկապարտեզները լուծարելուն, քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային  կարգով, կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն, քաղաքապետարանի սեփականություն համարվող գույքերի վարձակալության հանձնելուն, քաղաքապետարանի  ենթակայության թիվ 2 մշակույթի տունը լուծարելուն, քաղաքի 5-րդ Բանավանի մարզադաշտի վերանորոգմանը և այլն: Եղան նիստի ընթացքում քննարկումներ, առաջարկներ, համայնքի ավագանին որոշեց հաստատել վերը նշված հարցերի նախագծերն ու որոշումները:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը