ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 1

01/06/2012

Այս  օրը յուրահատուկ դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար, այսօր մենք առավել ուշադիր ենք մեր երեխաների նկատմամբ, քանզի երեխան, բարեբախտաբար, մեր ընտանիքներում իսկական արժեքային միավոր է, որով չափում ենք ամեն ինչ:

Յուրաքանչյուր Հունիսի 1-ին տարաբնույթ միջոցառումների ժամանակ երեխաների համար ստեղծվում է ուրախության մի բուռն ժամանակահատված, որն անկրկնելի է դառնում նախորդ ու հաջորդ օրերի համեմատ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց նկատմամբ պարտականություններն ու պաշտպանել նրանց իրավունքները, մտածել նրանց ապագայի մասին, առավել ևս, երբ այդ ապագա ասվածի տակ հասկացվում է երեխա: Թող որ, ժպտան մեր մանուկները, նրանց ժպիտի առջև չեզոքանում է ամեն ինչ և այդ ժպիտը մշտական պաշտպանության կարիք ունի:

 Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի երեխաներ` պաշտպանության օրվա  առթիվ:

Ապրեք   միշտ` խաղաղ    երկնքի    տակ


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը