ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հրազդանի քաղաքապետարան

20/07/2012

Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիան, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիան հիմնադրվել է 1997թ-ին և մինչ այսօր, սկսած Ճապոնիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպական շատ ու շատ քաղաքներից իր կազմում ընդգրկել է աշխարհի առաջավոր գիտնականների: Երեկ, Հուլիսի 19-ին, Հրազդանի քաղաքապետարանի նիստրի դահլիճում, պրոֆեսոր, ակադեմիկոս` Մելիք Օհանջանյանը քաղաքապետ Արամ Դանիելյանին հանձնեց ակադեմիկոսի իսկական անդամի վկայականն ու դիպլոմը: Ակադեմիայի նպատակն է տարբեր երկրներից ներգրավել իրենց շարքերում ոչ միայն դոկտոր-պրոֆեսորների, այլ նաև այն անհատներին, ովքեր աշխատում են, ազնիվ են, մոտ են կանգնած ժողովրդին: Հաշվի առնելով Դանիելյան մարդու բոլոր դրական որակներն ու հատկանիշները, ակադեմիան նրան շնորհեց այդ պատվավոր տիտղոսը: Մելիք-Օհանջանյանը Արամ Դանիելյանին հանձնեց նաև ակադեմիայի ամսագրեր և խոստացավ քաղաքապետարանի գրադարանը համալրել նորանոր գրքերով: Արամ Դանիելյանը նշեց, որ այդ պատասխանատու տիտղոսը պարտավորեցնում է էլ ավելի մոտ լինել ժողովրդին, քանզի գործունյա մարդու համար ամենամեծ գնահատականը` ժողովրդի գնահատականն է:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը