ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

31/07/2012

Հերթական ավագանու նիստն անցկացվեց այսօր` Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Նիստը վարում էր Հրազդանի քաղաքապետ` Արամ Դանիելյանը: Ավագանու անդամներին օրակարգի հարցերին ծանոթացնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետեր ներկայացրին այն հարցերը, որոնք առաջնային և հրատապ լուծում էին պահանջում: Հաստատվեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, որոշվեց ուժը կորցրած ճանաչել Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի հունվարի 17-ի ,,Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 02-ն, <<Հրազդանի քաղաքային համայնքի ենթակայության կրթամշակութային, մարզական հիմնարկների, <<Մաքուր Հրազդան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների և հուշարձանների պահպանման, շահագործման>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի, <<Հրազդանի համայնքային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 03-ն որոշումները: Այդ որոշումները ուժի մեջ են մտնում Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Որոշվեց` համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կատարել փոփոխություններ բյուջեի ծախսային մասում, հիմք ընդունելով Հրազդանի քաղաքապետի առաջարկությունը, որոշվեց քաղաքապետարանի սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից 2070,23 քմ տարածք անվարձահատույց օգտագործման տրամադրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Որոշվեց նաև թույլատրել զիջել քաղաքի երաժշտական դպրոցներ և նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարները` մեկ տարի ժամկետով: Եղան այլ քննարկումներ ևս և ավարտվեց հերթական ավագանու նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը