ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Պատվոգրի հանձնում

03/08/2012

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ` Խաչատուր Մարոզյանի կողմից հանձնվեց պատվոգիր` Արվեստի և մշակույթի նկատմամբ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար:
Այս անգամ քաղաքապետարանի հյուրերն էին ,,Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա,, կազմակերպության նախագահ` Խաչատուր Մարոզյանը, 2 Երես հասարակական-քաղաքական ամսագրի տնօրեն և գլխավոր խմբագիր` Հասմիկ Սարգսյանը, ամսագրի աշխատակիցներ: Պարոն Մարոզյանի խոսքերով` կազմակերպության նպատակն է հասարակության տարբեր շերտերի` պետական և ոչ պետական մարմինների գործունեության թափանցիկության և վստահելիության աստիճանի բարձրացման նպատակներով կազմակերպել հարցումներ` բարեխիղճ համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, լրագրողներին, հասարակական ու գրական մշակութային ոլորտի արդյունավետ գործիչներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ վերաբերմունք ու միջոցառումներ իրականացնելու նպատակով: ՈՒստի   տեսանելի լինելով քաղաքապետ Արամ Դանիելյանի բարեխիղճ և արդյունավետ հասարակական-քաղաքական գործչի կատարած աշխատանքը հասարակության համար ,,Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա,,-յի նախագահ` Խաչատուր Մարոզյանը շնորհեց նրան պատվոգիր: Պատվոգիրը կրում էր` պետություն, ընտանիք, հասարակություն խորհուրդը: Ասոցիացիայի կողմից պատվոգրերի արժանացան նաև քաղաքապետարանի երեք աշխատակիցներ ևս: Խաչատուր Մարոզյանի հավաստմամբ` այս միջոցառումները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում դարձյալ անակնկալներով կայցելեն Հրազդան:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը