ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբերի 1

31/08/2012

Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ, ուսանողներ.
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Այսօրվանից գիտելիքների ամբարման տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր իմացություններն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեր նվիրյալ մանկավարժների կողմից: Այսօր աշխարհում ամենահզոր զենքը գիտելիքն ու կրթությունն է:
Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է նաև որպես գիտելիքի օր: Գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:
Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գերակա նպատակ:
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:
Հաջողություն եմ մաղթում Ձեզ ուսումնառության, կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը