ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ուղերձ

21/09/2012

Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:
Անկախությունը անսահման հնարավորություններ է ստեղծել երկրի զարգացման, մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու, ազգային ինքնության պահպանման ու արդիականացման համար: Մեր պետության կայացման 21-ամյա ճանապարհին հաղթահարել ենք շատ դժվարություններ, ունեցել ենք կորուստներ ու հաջողություններ և այսօր, առավել քան երբևէ` մոտ ենք մեր նախնիների ու հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած հայորդիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք, սեր` հայրենիքի ու միմյանց նկատմամբ և նվիրական իղձերի իրականացում:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը