ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

23/11/2012

Երեկ, քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց ավագանու առաջին նիստը, որը հիմնականում Հրազդան քաղաքի նորընտիր ավագանու կանոնակարգին և ավագանու անդամների երդման արարողությանն էր նվիրված: Նիստի բացման և ողջույնի խոսքից հետո Արամ Դանիելյանը ներկայացրեց ավագանու անդամներին, նրանցից յուրաքանչյուրի անուն ազգանունը, մասնագիտությունը, կուսակցական պատկանելիությունը: Ավագանու անդամները, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները, երդվեցին իրենց ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով, անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, գործել ի նպաստ քաղաքի զարգացման ու բարօրության, գիտակցելով, որ սեփական պատասխանատվությամբ իրականացնում է ժողովրդի իշխանությունը, օրենքի շրջանակներում ապահովում քաղաքային խնդիրների լուծումը և տնօրինում քաղաքի սեփականությունը: Արարողակարգից հետո անդրադարձան նիստի օրակարգի քննարկմանը, եղան տարբեր հարցերի քննարկումներ և ավարտվեց նորընտիր ավագանու նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը