ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ապրիլի 24

24/04/2013

Աշխարհի ողջ հայությունն այսօր իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արդեն քանի տարի Հրազդան քաղաքում եղեռնի զոհերի հուշարձան են այցելում հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ և աշխատակիցներ:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հետ ծաղկեպսակ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
- Մեր հիշողության պարտքն ենք կատարում այսօր՝ Օսմանյան կայսրությունում 1915-թ-ին իրագործված հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ: Այդ ոճրագործությունից պետք է դասեր քաղենք բոլորս՝ հետագայում մեր պետության, մեր ժողովրդի զարգացումն ու խաղաղությունն ապահովելու համար: Այդ ոճրագործությունից հետո հայ ժողովուրդը վերածնվելու ուժ գտավ և բռնեց այն միակ և ճիշտ ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն, քայլեց այն ճանապարհով, որը ժողովրդին վերադարձրեց արժանապատվությունն ու ապագայի նկատմամբ վստահությունը: Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով գլուխ է խոնարհում զոհերի հիշատակի առջև, պիտի մտածի, որ դա է պատգամը զոհերի, դա է մեր հարգանքի տուրքը իրենց հիշատակին-նշեց Արամ Դանիելյանը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը