ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

09/05/2013

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր այցելեց հայրենական Մեծ պատերազմի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Տարեց-տարի նոսրանում են մեր վետերանների շարքերը, որոնց անձնազոհ պայքարի արդյունքում այսօր մենք՝ հետնորդներս, ապրում ենք խաղաղ ու պաշտպանված:
Մեր սերունդների շարունակական սխրանքի շնորհիվ մայիսը մեր ժողովրդի համար դարձել է գոյամարտերի հաղթանակների ամիս: Շնորհավորում եմ Ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ: Ամենաթանկն ու ամենասիրելին, որովհետև ձեռք է բերվել բազմաթիվ հայորդիների ինքնազոհության ու հերոսացման գնով: Այսօր մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլ նաև Շուշիի ազատագրման տարեդարձը: Հայոց նորօրյա սխրանքների պատմությունը կերտվեց մեր հայորդիների, մեր նվիրյալների արյան գնով:

Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի և Շուշիի ազատագրման առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, որը հնարավորություն կընձեռի ավելի մեծ չափով ծավալել հայրենաշեն գործունեություն և արժանի լինել մեր պատմական հաղթանակներին, քանզի մենք գիտենք մեր հաղթանակների ու խաղաղության գինը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը