ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Երեխաների պաշտպանության օր

01/06/2013

Այսօր, երեխաների պաշտպանության օրը, Հրազդանի քաղաքապետարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեր երկրի փոքրիկ քաղաքացիների տոնական օրվան: Սահմանադրության հրապարակում մեր փոքրիկ հերոսների համար կազմակերպվել էին՝ տոնական համերգ, փոքրիկ և հետաքրքիր ներկայացումներ՝ սիրված մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ, պարային խմբերի մասնակցությամբ հայրենասիրական պարեր, ասմունք և հետաքրքիր այլ մաջոցառումներ ևս: Երեխաներն իրենք էին գլխավորում տոնական հանդիսությունները՝ դրանց հաղորդելով մեծ շուք և հետաքրքրություն: Նրանք նաև ընթերցեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղերձը՝ նվիրված տոնական օրվան.

- Այսօր երեխաների պաշտպանության օրն է

Սիրելի փոքրիկ բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք մեր սրտերի ջերմացնողն ու հրճվանքի և գոհունակության պահերը պարգևողն եք: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անում է ամեն հնարավորը՝ երեխաների սոցիալական իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված սերունդ ունենալու համար, քանի որ Դուք եք մեր հաջողությունների ու ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:

Մեր երկրի փոքրիկ քաղաքացիներ,

Մաղթում եմ, որ Ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունեղ:

Շնորհավորում եմ ամառային ջերմ և ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մանկության ձեր մոլորակում հարատևեն սերն ու ժպիտը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը