ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 14

14/06/2013

Հրազդանի քաղաքապետարանն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օրվան: Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, ասմունքով ու մարզական ցուցադրական վարժություններով: Մեծարվում էին մեր պետական խորհրդանշանները, ներկայացվում դրանց դերն ու նշանակությունը: Հրազդանցին լավ է գիտակցում, որ պետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագծի արտացոլումն են, ինչի միջոցով աշխարհին ճանաչելի է դառնում մի ողջ պետություն և ժողովուրդ: Գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը յուրաքանչյուր հայինն է, մեզանից յուրաքանչյուրինը և պետական խորհրդանշանների տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է:
Միջոցառման ընթացքում ընթերցվեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղերձը՝ տոնի առթիվ: Ուրախությունը տոնական տրամադրությունը շարունակվեց մինչ ուշ երեկո:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը