ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սահմանադրության օր

05/07/2013

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, որի առթիվ քաղաքի որոշ թաղամասերում, քաղաքապետարանի աջակցությամբ անց են կացվում տոնական միջոցառումներ: Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձը նվիրված տոնական օրվան՝ որում մասնավորապես ասված է.

Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը չափազանց կարևոր էր մեր նորանկախ հանրապետության համար: Այն հնարավորություն տվեց կայացնել պետականությունը և ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական և իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Համոզված եմ, որ մեր Սահմանադրությունը ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Սահմանադրության օրվա առթիվ և մաղթում ամուր հավատ մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը