ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբերի 21

21/09/2013

Հրազդանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկություններում այսօր տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Անկախության օրվան: Միջոցառումների մեկնարկը տրվեց մարզադպրոցների սաների մասնակցությամբ ՝կրոսավազքով: 2500մ տարածությունը մարզիկները հատեցին Բարության պուրակում : Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր՝ քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից: Այնուհետև, տոնական միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, երգ ու պարով, ասմունքով: Ընթերցվեց նաև քաղաքապետ Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես ասված էր.

   Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում համայն հայությանը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերստին իր ձեռքը վերցրեց իր ճակատագիրը՝ վերականգնելով իր պատմությունը: Հայաստանի Հանրապետությունը, կերտելով ժողովրդավարություն՝ վերագտավ իր տեղը նաև միջազգային բեմահարթակում: Այդ ամենն իրականացավ մեր ժողովրդի խիզախության ու աշխատասիրության, առանձնահատուկ որակների և միասնության արդյունքում: Այսօր իսկապես տոն է, տոն, որ խորհրդանշում է ազատ ապրելու մեր դարավոր ձգտումը, խորհրդանշում է մեր հավատի ամրությունն ու միասնական կամքը: Մենք կարողացանք սթափ գնահատել իրավիճակը և  ընտրեցինք զարգացման ճիշտ ուղին: Կատարեցինք ընտրություն, գիտակցելով, որ ճանապարհը դժվար է լինելու: Հաղթահարելով շատ ու շատ դժվարություններ, մեր երկիրն այսօր վստահորեն շարունակում է իր ընթացքը: Պատասխանատու լինենք մեր հողի, մեր երկրի ճակատագրի համար, հավատանք նրա վաղվա օրվան՝ յուրաքանչյուրիս նվիրումի շնորհիվ:
   Մենք պարտավոր ենք ունենալ ավելի զարգացած և ուժեղ՝ Հայաստանի Հանրապետություն:
   Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 22 ամյակի առթիվ, մաղթում բարեկեցություն    և  խաղաղություն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը