ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՈՒսուցչի օր

05/10/2013

Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ նվիրական այս տոնի առթիվ: Ձեզ է վստահված ամենաթանկ՝ մատաղ սերնդին ճշմարիտ կրթելու և դաստիարակելու գործը: Դուք եք լույսի, գիտելիքների, բարության սերմնացանը, Ձեր ձեռքերում է մեր երեխաների, սերունդների հոգևոր աշխարհի կերտման բանալին: Մեր երկրում ուսուցչությունը համարվել է առանձնահատուկ կոչում և առաքելություն՝ արժանանալով բարձր գնահատանքի: Ակնածանքով և խոնարհումով ենք վերաբերվում Ձեր հանդեպ, քանզի Ձեր վեհությունը պայմանավորված է եղել յուրաքանչյուրիդ ամենօրյա աշխատանքով ու նվիրումով: Մեծ է Ձեր վաստակը նաև մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու առողջություն: Մենք Ձեզ միշտ հիշում ենք և երախտապարտ ենք:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը