ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

09/05/2014

Քաղաքապետ Արամ Դանիելյանը հանդիպեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հետ, որոնց շարքերը, ցավոք, տարեց-տարի նոսրանում է: Քայլեց նրանց հետ դեպի հուշարձան և ծաղիկներ դրեց հուշակոթողին: ՈՒղերձ հղելով մասնակիցներին Արամ Դանիելյանը մասնավորապես ասաց.
Սիրելի հայրենակիցներ, սիրելի վետերաններ
Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի համար բազում հայորդիներ ունեցան իրենց զգալի ներդրումը և մեր ժողովուրդը այդ առումով ոչինչ չխնայեց: Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ կպահեն նաև մեր սերունդները:
Մայիսի 9-ը, հաղթանակի օրը, նորովի իմաստավորվեց 1992թ-ին՝ Շուշիի ազատագրմամբ: Տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը: Փառք մեր հերոսներին:
Սիրելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի և Շուշիի ազատագրման 22-ամյա հոբելյանի առթիվ:
Մաղթում եմ խաղաղություն և ամենայն բարիք: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ և ամենուր:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը