ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 28

28/05/2014

Ինչ գնով է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, անկախ Հայաստանը - թե չլինեին մայիսյան հերոսամարտերը, չէր լինի նաև հայոց պետականությունը: 96 տարի առաջ, հայ ժողովրդի մղած պայքարով ու դառը փորձով, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտում ընկած, մեր քաջորդիների արյամբ ձեռք բերված հայոց պետականությունն ամրացրեց հայ ժողովրդի կամքն ու հաստատակամությունը: 1918թ-ի Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Վերահաստատվեց անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը: Այդ ձգտումը յուրաքանչյուր ընտանիքի, ազգի, երկրի պաշտպանության նվիրական ցանկությունն ու երազանքն էր: Մայիսյան հերոսամարտերի նահատակներն իրենց արյամբ են հիմնել մեր երկրի հիմնաքարերը, երկիր, որ կոչվեց՝ Հայաստանի Հանրապետություն:
Փառք մեր հայ ժողովրդին,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիս հաջողություններ, խաղաղ երկինք ու նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով՝            Արամ Դանիելյան


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը