ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 1

01/06/2014

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Յուրաքանչյուր հունիսի 1-ին տարաբնույթ միջոցառումների ու շոուների ժամանակ երեխաների համար ստեղծում ենք ուրախության մի ժամանակահատված, որն անցողիկ ու անկրկնելի է դառնում նախորդ ու հաջորդ օրերի համեմատ: Մեր երեխաները մեր ապագան են և նրանց նկատմամբ պարտականությունների և իրենց իրավունքների ապագայի համար պարտավոր ենք մտածել ամեն օր:

Սիրելի երեխաներ, ձեր անկեղծությամբ ու անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը՝ հրճվանքի ու գոհունակության պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս ձեզ՝ ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ՝ նպաստելով նաև ձեր ինքնադրսևորմանն ու կայացմանը:

Ցանկանում եմ, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան, սիրով ու քնքշանքով լի:

Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ամառային այս ջերմ և ուրախ տոնի առթիվ, ապրեք միշտ խաղաղ երկնքի տակ՝ ժպտալով և կյանքի հանդեպ հավատով:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը