Այսօր: Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1094
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2023 թվականի N 1094

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 24 բնակարանի բնակիչներ` Էլմիրա Մկրտիչյանի, Յուրի Մկրտչյանի և Աշոտ Մկրտչյանի դիմումի հիման վրա: Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2003 թվականի հունիսի 23-ին ՀՀ կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանումում կատարվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 24 բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցում: Սեփականության գրանցման համար հիմք են հանդիսացել 1994 թվականի հոկտեմբերի 27-ի Հրազդանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 10 նիստի արձանագրության քաղվածքը և Հրազդանի համայնքապետ Ա. Դանիելյանի կողմից Էլմիրա Մնացականի Մկրտիչյանին տրված տեղեկանքը: Ըստ վերը նշված տեղեկանքի` Էլմիրա Մկրտիչյանի հետ միասին բնակարանի համասեփականատեր են համարվում նաև ամուսին` Յուրի Մկրտչյանը, որդին` Աշոտ Մկրտչյանը և երկու անհայտ անձինք` Մարգարիտա և Եվգենյա անուններով և տեղեկանքում նշված է, որ վերջիններս հանդիսանում են Էլմիրա Մկրտիչյանի դուստրերը: Մինչդեռ Էլմիրա Մկրտիչյանը և Յուրի Մկրտչյանը իրենց համատեղ ամուսնության կյանքում ունեցել են երկու որդի և երբևէ նման անունով անձանց չեն ճանաչել կամ հանդիպել: Ելնելեվ վերոգրյալից դիմումատուները խնդրել են տրամադրել ճշգրտված տեղեկանք` ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնելու համար նոր սեփականության իրավունքի վկայական ստանալու նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում լսմանը մասնակցելու համար դիմումատուները ծանուցվել են, ապահովվել է վերջիններիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում դիմումատուները պնդել են իրենց դիմումում ներկայացված փաստերը և խնդրել տրամադրել նոր տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնելու համար: Վերջիններս հայտնել են, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում առկա է քննվող վարչական գործ /ՎԴ2/0109/05/23/ ըստ հայցի` Էլմիրա Մնացականի Մկրտիչյանի, Յուրի Վարշամի Մկրտչյանի և Աշոտ Յուրիի Մկրտչյանի ըննդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-19 մատյանի 098 համարի տակ 2003 թվականի հունիսի 23-ին կատարված համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման մեջ Մարգարիտա և Եվգենյա Մկրտչյանների մասով ուղղում կատարելուն և նրանց համատեղ սեփականատերերի կազմից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Ներկայումս վարչական գործը ՀՀ վարչական դատարանում քննվում է և Դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 23-ին նշանակվել է դատաքննության: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի համաձայն` դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` … դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ: Վարչական մարմինը փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկան արդյունքում գտնում է, որ վարչական վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ վարչական դատարանում առկա է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով քննվող վարչական գործ /ՎԴ2/0109/05/23/: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

1. Էլմիրա Մկրտիչյանի, Յուրի Մկրտչյանի և Աշոտ Մկրտչյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` որոշման վերաբերյալ իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էլմիրա Մկրտիչյանին, Յուրի Մկրտչյանին և Աշոտ Մկրտչյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner