Նպատակ | Հրազդան համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվող ՀԶԾ-ն առաջիկա հինգ տարիների համար հանդիսանալու է Հրազդան համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: ՀԶԾ-ի բովանդակությունը պայմանավորված է համայնքի ռեսուրսային (մարդկային, գույքային, ֆինանսատնտեսական, տեխնիկական և այլ) հնարավորություններով, համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ենթակառուցվածքների առկայությամբ: ՀԶԾ-ում հնարավորինս հաշվի են առնվել համայնքի հանրային ծառայությունների մատչելիության և հասանելիության, նոր ծառայությունների մատուցման և դրանցով պայմանավորված լրացուցիչ ծախսեր առաջանալու խնդիրները: Զարգացման ծրագիրը մշակելիս որպես կողմնորոշիչ են դիտարկվել համայնքի զարգացնելու անհրաժեշտությունը, համայնքի տարածքում տնտեսական գործունեության խրախուսման առկա հնարավորությունները, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման (հատկապես՝ տուրիզմի, արտադրական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի և այլնի) հնարավորությունները, արդյունավետ կառավարման իրականացումը: Վերհանված հիմնախնդիրների հիման վրա, ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, համայնքի ղեկավարը` համայնքապետարանի աշխատակազմի և Հրազդան համայնքի ավագանու հետ միասին մշակել է համայնքի 2022-2026թթ. ՀԶԾ-ը: Համայնքի 2022-2026թթ. ՀԶԾ-ում ներառված են Հրազդան համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ, համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ, աղետների ռիսկերի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հիմնական մոտեցումներ, համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ: ՀԶԾ-ն ներառում է նաև Հրազդան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Ծրագիրը` Հրազդան համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Հրազդանի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա հինգ տարիներին ընդունված փաստաթուղթ է, որը հանդիսանալու է համայնքի ամենօրյա փաստաթուղթը: Փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձվել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված ՀՀ ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով ՀՀ պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ լիակատար փոխըմբռնում ՀԶԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում: |