Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2–րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37 -րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշումով. 1. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հրազդանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Հրազդանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան քաղաքի ավագանու 2012 թվականի հուլիսի 31-ի «Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային հիմնարկների կանոնադրությունները հաստատելու մասին» N 73 որոշման N 3 հավելվածը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |