Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հիմնադրել «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։ 2. Հաստատել «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի: 3. Հաստատել «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը` համաձայն N 2 հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |