Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայկ Հարությունյանի 2023 թվականի ապրիլի 13-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 3-րդ փողոց թիվ 394 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոց 16 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Գարունիկ Մայիսի Ռուբենյանին, Միկրոշրջան թաղամասի 107 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչներ Հայկ Կորյունի և Լիլի Կորյունի Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30012015-07-0017, գաղտնաբառ՝ LUESZTNTE1ZX/ պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 45.88քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 132 550 (մեկ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր հիսուն) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |