Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 160

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.02748ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 1-ի N74 դրական եզրակացությունը և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Գ․ Գևորգյանի 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դիմումը.

1. Հավանություն տալ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղ Լեռնանիստ 3-րդ թաղամաս 32/1 հասցեում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25112022-07-0068, գաղտնաբառ՝ BZZDFZTKLC4A) բնակավայրերի նպատակային նշանակության 0.02748հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը՝ կապի, բջջային կապի կայան կառուցելու նպատակով:
2.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -14

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner