Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 օգոստոսի 2023 թվականի N 14

«ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» և «ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ  ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին» և «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին» և «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:

Հանրային քննարկման ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ժամը 15:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում  տեղի կունենան հանրային բաց լսումներ:  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: 

 



Կից փաստաթղթեր՝
(145.99 Կբ) ԲՅՈՒՋԵ
(215.75 Կբ) ՄԺԾԾ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner