|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունվարի 2023 թվականի N 16 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 1-ին հոդվածով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 101-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով. 1. Լուծել Նելլի Նորիկի Սարգսյանի հետ 2010 թվականի փետրվարի 04-ին կնքված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 17 հասցեում գտնվող 384.0 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը: 2. Նելլի Նորիկի Սարգսյանին ազատել կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -13 ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|