Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

  ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2019-2023 թթ. զարգացման ծրագիրը (այսուհետ` ՀԶԾ) մշակելիս հաշվի է առնվել, որ համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի, ՏԻՄ-երը՝ համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, ընտրվում են հինգ տարի ժամկետով, և 210-րդ հոդվածի, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2017 թվականի հունվարի 1-ից: Հաշվի առնելով այդ պահանջները` մշակվել է համայնքի զարգացման ծրագիր:

  ՀԶԾ-ն մշակվել է՝ հիմք ընդունելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶԾ-ի մշակման և կառավարման վերաբերյալ համապատասխան հոդվածների դրույթները:

  Ներկայացվող ՀԶԾ-ն առաջիկա հինգ տարիների համար հանդիսանալու է Հրազդան համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: ՀԶԾ-ի բովանդակությունը պայմանավորված է համայնքի ռեսուրսային (մարդկային, գույքային, ֆինանսատնտեսական, տեխնիկական և այլ) հնարավորություններով,  համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ենթակառուցվածքների առկայությամբ: ՀԶԾ-ում հնարավորինս հաշվի են առնվել համայնքի հանրային ծառայությունների մատչելիության և հասանելիության, նոր ծառայությունների մատուցման և դրանցով պայմանավորված լրացուցիչ ծախսեր առաջանալու խնդիրները: ՀԶԾ-ն մշակելիս որպես կողմնորոշիչ են դիտարկվել համայնքի զարգացնելու անհրաժեշտությունը, համայնքի տարածքում տնտեսական գործունեության խրախուսման առկա հնարավորությունները, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման (հատկապես՝ արտադրական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի և այլնի) հնարավորությունները, արդյունավետ կառավարման իրականացումը: Վերհանված հիմնախնդիրների հիման վրա, ելնելով §Տեղական ինքնակառավարման մասին¦  ՀՀ օրենքի պահանջներից, համայնքի ղեկավարը` համայնքապետարանի աշխատակազմի և Հրազդան համայնքի ավագանու հետ միասին մշակել է համայնքի 2019-2023թթ. ՀԶԾ-ն: 

  Համայնքի 2019-2023թթ. ՀԶԾ-ում ներառված են  Հրազդան  համայնքի  տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ,  համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ,  աղետների ռիսկերի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հիմնական մոտեցումներ, համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ: ՀԶԾ-ն ներառում է նաև Հրազդան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Այն` Հրազդան համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Հրազդանի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա հինգ տարիներին ընդունված ծրագիր է, որը հանդիսանալու է  համայնքի ամենօրյա փաստաթուղթը:

  Փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձվել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված ՀՀ ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով ՀՀ պետական կառավարման  մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ լիակատար փոխըմբռնում ՀԶԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:

 

Ժամանակահատված25/02/2019 - 31/12/2023
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(223.52 Կբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner