17.04.24
Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզը 1980-ական թվականներից հետո առաջին անգամ հիմնանորոգվում է։ Շուտով փոքրիկները կհաճախեն ժամանակակից մանկապարտեզ։
|
Թիվ 8 նախակրթական ուսումնական հաստատությունը 1980-ական թվականներից հետո առաջին անգամ հիմնանորգվում է։ Ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով: Փոխվել է շենքի ներքին կառուցվածքը՝ ավելացվել են նոր խմբասենյակներ, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
22.03.24
PFP (Professional Fellows Program) կառավարման եւ պետական քաղաքականության վերապատրաստման ծրագիր
|
PFP (Professional Fellows Program) կառավարման եւ պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը: PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ծրագիր է պետական ...
Մանրամասն |
|
19.03.24
Քաղսի վարչական շրջանում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով հիմնանորոգվել և օրեր առաջ շահագործման է հանձնվել տարեցների համար նախատեսված հավաքատեղին։
|
Քաղսի վարչական շրջանում հիմնանորոգվել է տարեցների հավաքատեղին, որը բավականին երկար ժամանակ անմխիթար վիճակում էր: Հիմնանորոգումից հետո տարեցներն այսուհետ իրենց ժամանցը կանցկացնեն առավել հարմարավետ, գեղեցիկ և ջերմ միջավայրում: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
14.03.24
Հրազդան համայնքի թիվ 4 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնանորոգումից հետո պաշտոնապես իր դռները բացեց փոքրիկների առջև։
|
Թիվ 4 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, այն ունի գեղեցիկ մանկական խմբասենյակներ, 4 խումբ, որտեղ սովորում են ավագ և կրտսեր 1-ին խմբի՝ 84 երեխա: Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մանկապարտեզի ողջ գույքը բացառապես անվճար հիմունքներով տրամադրել է «ԷՖ-ՍԻ-ԷՆ» բարեգործական հիմնադրամը: Օրեր առաջ թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունը պաշտոնապես իր դռները բացեց փոքրիկների առջև: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
01.03.24
Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ:
|
Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցը տարիներ շարունակ ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչներով : Ջեռուցման այս տարբերակը արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել. տաքացուցիչներն աշխատել են , սակայն ոչ բավարար ջերմաստիճանի պատճառով աշակերտները դասերն անցկացրել են տաք վերարկուներով: Կրթօջախի համար առաջնային համարվող այս խնդիրը լուծվել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով: Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի՝ շուրջ 1400 քմ տարածքում անցկացվել է ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
22.02.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2024
|
Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 06-ի N 06 որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Հրազդան քաղաքի և 4(չորս) գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են մասնակցել տեղական ինքնակառավարմանը՝ ...
Մանրամասն |
|
20.02.24
Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ, ինչի արդյունքում դասընթացներն այժմ անցկացվում են կայուն ջերմաստիճանով ապահովված տաք դասասենյակներում։
|
Հրազդան համայնքի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցում երկար տարիներ ձմռան ամիսներին դասասենյակները ջեռուցվել են էլեկտրական տաքացուցիչներով. ծախսը բականանին շատ է եղել, իսկ կայուն ջերմաստիճան ապահովելը գրեթե անհնար։ 140 աշակերտի համեմատ ներկայումս 305 սան ունեցող Արվեստի դպրոցի բոլոր դասասենյակներում և առհասարակ ողջ տարածքում անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ, տեղադրվել են մատկոցներ և կաթսաներ։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |