Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Արմեն Սիմոնյանի լիազորված անձ Մերուժան Հունանյանի 2023 թվականի հունիսի 2-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 4-րդ փողոցի թիվ 26 տան բնակիչ Արմեն Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական 2270749, տրված՝ 2006 թվականի նոյեմբերի 27-ին) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 256ա շենքի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 256/1 շենք 6:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: