Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 681
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 681

ԲՆԱԿԱՐԱՆԻ 39.63ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՍԻ, ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ԴՌԱՆ ԵՎ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապեության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի պահանջներով, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3.1 ենթակետով, հիմք ընդունելով ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20221MY295 ծածկագիրը և Անի Սարգսյանի 2022 թվականի մարտի 9-ի դիմումը.

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչ Անի Էդիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20102021-07-0046, գաղտնաբառ՝ S4VUNDT3RXR4/ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի թիվ 16 հասցեում գտնվող 39.63քմ մակերեսով բնակարանի գործառական նշանակությունը բնակելիից փոփոխել հասարակականի՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի:
2.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչ Անի Էդիկի Սարգսյանի կողմից Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի թիվ 16 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20102021-07-0046, գաղտնաբառ՝ S4VUNDT3RXR4/ բնակարանին կից ինքնակամ կառուցված 6.08քմ արտաքին մակերեսով մասը՝ օրինականացման վճարը սահմանել 12000 (տասներկու հազար) դրամ, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքին կից ինքնակամ կառուցված 1.96քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակը՝ օրինականացման վճարը սահմանել 7800 (յոթ հազար ութ հարյուր) դրամ, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի ինքնակամ բացված դուռը՝ օրինականացման վճարը սահմանել 2000 (երկու հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի՝ թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
3.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner