Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 23
 
Համար 23Ամսաթիվ 04/12/2023 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

 

   Հերթական գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց հետևյալի մասին.

Առևտրի օբյեկտների՝ խանութներ, ռեստորաններ, ստուգայցեր ու շրջայցեր կատարելու մասին, ամփոփելու համար տուրքերի հավաքագրումը ըստ տարածքի չափերի մակերեսի փոփոխության:

Ըստ բնակիչների բողոքների երթուղիների կանոնավոր երթևեկության վերահսկողություն մասին:

Ճանապարհային նշանների, գծանշումների թարմացման , ըստ անհրաժեշտության նորերով կահավորելու մասին:

Գովազդային վահանակների փոփոխության, շրջայցի ընթացքում հայտնաբերված ավելորդ գովազդային պաստառների հեռացման մասին:

Զեկուցվեց նաև աղբահանության վերաբերյալ ինչը վերջին ժամանակներում շատ բարդացել է կապված արցախցիների գալով:

Խոսվեց համայնքում այս պահին ընթացող սուբվենցիոն ծրագրերի մասին, դրանց կատարման ու ժամկետների մասին, ծրագրերի մի մասն էլ հաջորդ տարի տեղափոխելու վերաբերյալ:

Գույքահարկի, հողի հարկի, աղբահանության վճարների, դրանց հավաքագրման մասին, որպեսզի տարեվերջում ապահովվի 100 տոկոս մուտքեր ու կատարողական:

Բյուջեի մասին, որը լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր ուղղվում է համայնքային ծրագրերի իրականացմանը:

Հընթացս քննարկվեցին այլևայլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից էլ տրվեցին հանձնարարականներ ամենօրյա պարբերականությամբ զեկուցել համայնքում ընթացող շինարարական աշխատանքների մասին, ինչպես նաև համայնքի սեփական եկամուտների հավաքագրման  գործընթացի վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner