Խորհրդակցության ընթացքում խոսվեց ներդրումների մասին, մասնավորապես, կարի ֆաբրիկա հիմնելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից տրվեց հանձնարարական ուսումնասիրել և առաջարկել համապատասխան տարածք:
Սույն թվականի սեպտեմբերի 16-24-ը ՀՀ-ում անց են կացվելու ,<<Մաքուր խաղեր>> էկո կամավորական մրցույթներ: Միջոցառումները տեղի են ունենալու փառատոնային ձևաչափով՝ հաղորդավար, երաժշտություն, խաղի մասնակիցները օգտվում են համանուն բջջային հավելվածից: Սեպտեմբեր 16-ին, ժամը 11-ին Հրազդան համայնքի Աղբյուրակ թաղամասի արհեստական ջրամբարի լճափնյա տարածքում կկայանա մեկնարկային <<Մաքուր խաղեր>> մրցույթը:
Ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից կարգադրվեց հետևողական լինել այս պահին Սպանդարյան փողոցում ընթացող շինարարական աշխատանքներին և պարբերաբար զեկուցել: |