Անցնող աշխատանքային տարվա վերջին գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց ու ամփոփվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին.
1.Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում:
2.Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում կարուսելների տեղադրման և տարածքի բարելավման աշխատանքներ:
3.Հրազդան համայնքի Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ գյուղերում կանգառների կառուցման և Հրազդան համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ:
4.Հրազդան համայնքի Ջրառատ գյուղի 1-ին փողոցի, Սոլակ գյուղի 10-րդ և 12-րդ թաղամասերը միացնող միջթաղամասային ճանապարհների, Քաղսի գյուղի 11-րդ, 10-րդ և 2-րդ փողոցների, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի, Կենտրոն թաղամաս, Ջրառատ (դեպի հուշարձան տանող ճանապարհ), Կաքավաձոր թաղամասի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհները և Կենտրոն թաղամասի Փոքր Բուլվարային փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
5Հրազդան համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում:
6.Հրազդան համայնքի Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող թիվ 11 մանկապարտեզի և թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգում, վերանորոգում, թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի , միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցի կառուցում: |