Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 26/02/2024 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

   Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին  տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականը, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:

 
   Հունվար-փետրվար ամիսներին սկսվել և դեռևս ընթացքի մեջ են մոտ 15 գնման ընթացակարգեր, այդ թվում ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ:

Հայտարարվել և արդեն պայմանագրի կնքման փուլում են համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների, ՆՈՒՀ-երի, երաժշտական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքները:

Արդեն կնքվել և ձեռք բերման փուլում են քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների թիթեղներն ու իզոգամները: Ձեռք բերման փուլում են նաև լեդ լուսատուների թվով 150 հատ, ընդհանուր 7 միլիոն դրամի արժողությամբ պայմանագրերը:

Հրազդանի թիվ 2ՆՈՒՀ-ի գազաֆիկացման աշխատանքների մրցույթը և կոմունալ տնտեսությանը պատկանող ավտոպարկի և անվադողերի գնման ընթացակարգը սկսվել է:

Կնքվել է պայմանագիր հողերի չափագրման, մինի ամբարձիչ տրակտորի և ֆոտոնկարահանման խցիկի համար:


Բոլոր ընթացակարգերի առումով հունվար, փետրվար ամիսներին կայացած գնումների արդյունքում ունեցել ենք մոտ 10 միլիոն դրամի  տնտեսում և բարձր մրցակցություն:
Գնման ընթացքի ժամանակահատվածում եղել են հարցումներ, օրենքով սահմանված կարգով տրվել են համապատասխան պարզաբանումներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner