Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 18/03/2024 11:00
Վարող ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՖԱՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականներըը, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:               
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը «Երկրի ժամը», որի նպատակն է սույն թվականի մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը, այն է մեկ ժամով անջատել համայնքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի արտաքին լուսավորությունը: Հրազդան համայնքը ևս միանում է «Երկրի ժամը» բնապահպանական շարժմանը:
Թափառող շների խնդիրը որքան մտահոգիչ, նույնքան էլ հրատապ հարց է ինչպես ամբողջ հանրապետությունում այնպես էլ Հրազդան համայնքում: Այն համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է, ինչպես միշտ այս հարցը կարգավորվել է թափառող կենդանիների կատաղություն հիվանդության դեմ պատվաստման և ստերջացման միջոցառումներով: Իսկ հիմա համայնքը հիմնել է «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:           


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner