Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2–րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով. 1.«Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |