Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023թվականի N 1101

ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 9-ի N144 որոշման հավելվածը և 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N21 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող 07-001-0100-0085 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.60202հա մակերեսով հողամասը 831 450 (ութ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 58 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Արթուր Մերուժանի Գյուրջյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.60202հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

28 սեպտեմբերի 2023թ.
ք.Հրազդան