 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023թվականի N 1098
ՄԱՅԻՍ ԶԱՎԵՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Կարապետյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի 17 տան բնակիչ` Մայիս Զավենի Գալստյանը ոչ սահմանված վայրում իրականացնում է փողոցային առևտուր` ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Մայիս Զավենի Գալստյանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում Մայիս Գալստյանը հայտնել է, որ այդ քայլին դիմել է հանապազօրյա հաց վաստակելու համար և զղջում է կատարած իրավախախտման համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, ինչպես նաև Մայիս Գալստյանի սոցիալական ծանր վիճակի փաստը հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է վերջինս, սակայն թույլ տրված խախտումն ունի նվազ նշանակություն և իրավախախտումը կատարվել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, այն է` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 65 արձանագրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Մայիս Զավենի Գալստյանին ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մայիս Զավենի Գալստյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
28 սեպտեմբերի 2023թ.
ք.Հրազդան