 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023թվականի N 1096
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի
N 311 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումով, հիմք ընդունելով «ԽՈՅԱՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոփոխված աշխատանքային նախագիծը և «ԼԱՐԳՈ-ՎԻՆՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Ասատրյանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Հրազդան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 29-ի «Նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տալու մասին» N 311 որոշմամբ տրված N 10 շինարարության թույլտվության մեջ կառուցապատող «Դավիթ Աբրահամյան, Կոտայքի մարզ, գ.Ֆանտան, 3-րդ փողոց տուն 10» բառերը փոխարինել կառուցապատող ««ԼԱՐԳՈ-ՎԻՆՉ» ՍՊԸ» բառերով, 4-րդ կետում «(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)» տողում լրացնել « «ԽՈՅԱՆՔ» ՍՊԸ» բառերը, իսկ «(նշել իրավասու մարմնի անվանումը)» տողում՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
28 սեպտեմբերի 2023թ.
ք.Հրազդան