 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023թվականի N 1100
ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 9-ի N144 որոշման հավելվածը և 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N11 արձանագրությունը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող 07-001-0100-0086 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.86201հա մակերեսով հողամասը 1 190 250 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 58 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Արթուր Մերուժանի Գյուրջյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.86201հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
28 սեպտեմբերի 2023թ.
ք.Հրազդան