|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2022 թվականի N 257 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ №323 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Հրազդանի ցերեկային կենտրոնի ղեկավար Թեհմինե Բադալյանի 2022 թվականի դեկտեմբերի 15-ի № Կ-2064 դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ №23062016-07-0044) Հրազդան համայնքի Մ․Բաղրամյան թաղամաս 5-րդ փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող նախադպրոցական հիմնարկի շենքի առաջին հարկի 451,14 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 30-ի «Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու» №323 որոշումը: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -15 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|