Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2022 թվականի N 01

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 01 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N 01 նիստի օրակարգը.
1) «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ ստեղծելու և կառավարչական հիմնարկներ լուծարելու մասին
2) Հրազդան համայնքի «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3) Նվիրատվություն ընդունելու մասին
4) Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց գույք օտարելու մասին
5) Դավիթ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 0.95409 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0.28174հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը և ձևերը հաստատելու մասին
8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին
9) Գույքը որպես համայնքի սեփականություն ընդունելու մասին
10) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին
11) Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին
12) Ֆինանսական նվիրատվություն ցուցաբերելու մասին
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -23

ԱՍԱՏՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ

ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner