Այսօր: Ուրբաթ, 24 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 79
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2023 թվականի N 79

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3.Առաջարկել Հրազդան համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 211 որոշումը։
5․Սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


Կողմ -13

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.00 Կբ) Հավելված 1
(18.02 Կբ) Հավելված 2
(16.12 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner