07.06.23
Հունիսի 5-ին տեղի է ունեցել տնտեսական դիմակայունության բարձրացման բաղադրիչի՝ Հրազդան համայնքի 5 շահառուների մասնագիտական ուսուցման դասընթացների ավարտական վկայականների և մասնագիտական գործիքների հանձնման գործընթացը։
|
Հունիսի 5-ին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տնտեսական դիմակայունության բարձրացման բաղադրիչի՝ Հրազդան համայնքի 5 շահառուների մասնագիտական ուսուցման դասընթացների ավարտական վկայականների և մասնագիտական գործիքների հանձնման գործընթացը։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և քննարկել հետագա համատեղ ծրագրերի մանրամասները: Ծրագրի շահառուները ձեռք են բերել կար ու ձևի, վարսահարդարման և մատնահարդարման մասնագիտությունների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ, իսկ տրամադրված մասնագիտական ...
Մանրամասն |
|
06.06.23
Հինգ նոր խաղահրապարակ՝ Հրազդան համայնքում:
|
Հրազդան համայնքում զգալիորեն ավելանում է խաղահրապարակների թիվը: Բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում տեղադրվել են մանկական խաղասարքեր և մարզասարքեր, որի արդյունքում նշված հատվածները վերածվել են խաղահրապարակների: Իրականացված աշխատանքների արդյունքում բակային տարածքներում տեղադրված մանկական խաղասարքերից կարող են օգտվել երեխաները, մարզասարքերից` երիտասարդները: Բակային տարածքների բարեկարգումն ու խաղահրապարակների կառուցումը համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուշադրության կենտրոնում է, և արվում է ամեն բան, որպեսզի համայնքի յուրաքանչյուր երեխա բակում խաղահրապարակից օգտվելու հնարավորություն ունենա: Խաղասարքեր և մարզասարքեր են տեղադրվել Միկրոշրջան, Վանատուր թաղամասերում և Քաղսի վարչական շրջանում : ...
Մանրամասն |
|
05.06.23
Հրազդան համայնքում իրականացվում են գլխավոր և երկրորդական ճանապարհների գծանշման աշխատանքներ:
|
Հրազդան համայնքում անվտանգ երթևեկությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում տեղեկացնել, որ երթևեկությունն առավել անվտանգ և կանոնակարգված դարձնելու համար իրականացվել են գծանշումների թարմացումներ: Քաղաքացիների տեղաշարժն ապահով դարձնելու համար թարմացվել են նաև հետիոտնային անցումները: Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում ճանապարհը հատել միայն համապատասխան հետիոտնային գծանշումներով, իսկ վարորդներին հորդորում լինել հետևողական և կարգապահ:
|
|
28.05.23
Շնորհավորական ուղերձ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ:
|
Սիրելի′ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի այս օրը , պատմական ծանր ժամանակահատվածում, կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ իրականություն դարձնելով համայն հայության անկախ ու ազատ երկիր ունենալու բազմադարյա երազանքը: Դժվար էր պատկերացնել առաջին անկախ հանրապետության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակների, որոնց շնորհիվ մենք հիմք դրեցինք հայոց նոր և անկախ պետականությանը: Առաջին հանրապետությունը ճիշտ է պատմականորեն կարճ տևեց, սակայն դրանով ապացուցեցինք , որ մենք ազգ ենք ու պետություն, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ և մեր ազգային շահերը: Փա′ռք անկախության ...
Մանրամասն |
|
26.05.23
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ:
|
Սիրելի շրջանավարտներ,Շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ Վերջին զանգի առթիվ : Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ գիտելիք և դաստիարակություն տված դպրոցին, ձեր մանկությանն ու պատանեկությանը: Օրեր անց կմտնեք մեծ կյանք և անչափ կարևոր է, որ այդ մուտքը լինի հավատով և վստահությամբ: Ցանկանում եմ, որ երբեք չվախենաք դժվարություններից, այլ վստահորեն և հաստատուն քայլերով գնաք ձեր նպատակների ետևից: Սիրելի ուսուցիչներ, օրվա առթիվ իմ երախտիքի խոսքերն եմ հղում ձեզ, դուք ձեր ամենօրյա նվիրված և հետևողական աշխատանքով, ծնողական հոգատարությամբ կրկին կրթված սերունդ եք ճանապարհում դեպի նոր կյանք: ...
Մանրամասն |
|
17.05.23
Ապամոնտաժվում են համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ապօրինի տեղադրված մետաղական կրպակները, ցանկապատերն ու ավտոտնակները:
|
Հրազդան համայնքի տարբեր հատվածներում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներն համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարությամբ ազատվում են ապօրինի տիրապետումից և տարածքները բերվում են նախկին տեսքի: Ապամոնտաժվում են մայթերին և ճանապարհի եզրերին ապօրինի տեղադրված բոլոր ավտոտնակները և մետաղական տաղավարները: Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տեղադրված մետաղական տաղավարների և ավտոտնակների հեռացման աշխատանքները մեկնարկել են Կենտրոն թաղամասից և կկրեն շարունակական բնույթ: Ապօրինի կառուցված ցանկապատերից ազատվում են նաև բազմաբնակարան շենքերի բակային տարածքները: Մեկնարկը տրվել է Վանատուր թաղամասից: Գործընթացն իրականացվում է քաղաքի ճարտարապետական ...
Մանրամասն |
|
16.05.23
Հրազդան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։
|
"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Հրազդանի քաղաքապետարանը հայտարարում են՝ Հրազդան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թվականի հունիսի 1-ից ։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի մայիսի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել +374 94 64 68 64 հեռախոսահամարին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |