«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2023թ. հունիսի 12-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Տ-Մետալ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի տարածքում մետաղների արտադրության և վերամշակման` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):