Հայտարարվում է մրցույթ՝ «Հրազդանի թիվ 15 ՆՈՒՀ » ՀՈԱԿ-ի դաստիարակի (1,12 դրույք) թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3X4 չափի,
- կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև 4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ. դեկտեմբերի 28 -ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 8 - ին ժամը 11։00 «Հրազդանի թիվ 15 ՆՈՒՀ » ՀՈԱԿ-ում , հասցեն՝ ք. Հրազդան , Կենտրոն 52շ:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 094 424 500: