«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն սահմանված կարգով՝ 2024թ հունիսի 25-ին, ժամը 11-00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ, շենք 1) տեղի կունենա «ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ կողմից ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող Հրազդանի գաբրոների և գրանոդիորիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու համար հանրային քննարկում` 1-ին փուլ: