«Հրազդան համայնքի Սոլակի ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հատուկ մանկավարժի (0.5 դրույք) թափուր պաշտոնի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հունիսի 07-ից մինչև 2024թ. հուլիսի 04-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 90:00-17:00 «Հրազդան համայնքի Սոլակի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքում / հասցեն`բ. Սոլակ 6-րդ թաղամաս 49/:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 10-ին ժամը 11:00-ին «Հրազդան համայնքի Սոլակի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում/ հասցեն` բ. Սոլակ 6-րդ թաղամաս 49/:
Տեղեկությունների համար զանգահարել` 077801204: