ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք ) կառուցել քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենք՝ ազատությունից զրկված անձանց պահման և ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով։ Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ նախատեսվում է 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում իրականացնել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նախատեսվող նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ: