Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ․
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը պետք է ներկայացնեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր՝ դրանում ներառելով 2024 թվականի ընթացքում ստացած եկամուտները։
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը սահուն իրականացնելու և մարզաբնակ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիներին հայտարարագրի լրացման (էլեկտրոնային եղանակով) ընթացակարգին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է իրազեկման հանդիպումներ, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12։00-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում։